Շաբաթ, 7 Փետրուար 2015 - «Երիտասարդութեան համաշխարհային օրեր 2016»

 

 

Երեւան

«Երիտասարդութեան Համաշխարհային Օրեր - ԵՀՕ Քրաքովիա 2016»

«Երանի ողորմածներուն, որովհետեւ ողորմութիւն պիտի գտնեն» (Մատթ 5, 7)

 

Աշխարհի քրիստոնեայ երիտասարդութիւնը կը պատրաստուի այսօրերէն սկսեալ մասնակցելու քրիստոնեայ աշխարհի երիտասարդական ամենամեծ երեւոյթին, որ է երիտասարդական համաշխարհային օրերը ԵՀՕ: Մեր կայքը պիտի հետեւի անոնց լուրերուն: Ստորեւ տրուած լուրը քաղուած է Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանի armenianchurchco.com կայքէն: 

2016 թ. ամռանը Լեհաստանի Կրակով քաղաքում նախատեսվում է կազմակերպել «Երիտասարդութեան համաշխարհային օր» (այսուհետ՝ ԵՀՕ) ուխտագնացութեան հերթական հանդիպումը:

Այս միջազգային միջոցառումը կազմակերպվում է 1986 թ. մարտի 23-ից ի վեր, երբ տեղի ունեցաւ ԵՀՕ առաջին ուխտագնացութիւնը, Հռոմում: Այս, արդեն աւանդական դարձած, միջոցառման սկիզբն ազդարարեց  Սրբազան Յովհաննես Պօղոս Բ. քահանայապետի 1985 թ. մարտի  31-ի առաքելական նամակն՝ ուղղուած աշխարհի երիտասարդութեանը: Նման մասշտաբային միջոցառման նպատակը երիտասարդներին համախմբելն է հոգեւոր նպատակների շուրջ, Աւետարանական յոյսի շուրջ, հրավիրնել է Աստծոյ եւ աստուածային ճշմարտութիւնների մասին խորհդածելու եւ, իհարկէ, Եկեղեցու նպատակների համար միասնաբար Տիրոջն աղօթելու: ԵՀՕ-ը մօտ մէկ շաբաթ տեւողութեամբ տարաբնոյթ միջոցառումների շարք է՝ աղօթքներ, հոգեւոր թեմաներով սեմինարներ, զրոյցներ, Ճանապարհ Խաչի եւ հանդիպում Սրբազան Քահանայապետի հետ: Միջոցառումներին մասնակցել են տասնեակ հազարաւոր ուխտաւորներ՝ աշխարհի տաբեր երկրների կաթողիկէ համայնքներից, միմեանց հետ կիսելով ուխտագնացութեան դժուարութիւններն ու հոգեւոր ապրումները, վերելքները: Վերջին երկու հանդիպումներին, որոնք տեղի ունեցան 2011 եւ 2013 թուականներին՝ Իսպանիայում եւ Բրազիլիայում, մասնակցում էին նաեւ հայ երիտասարդներ՝ կաթողիկէ եւ առաքելական համայնքներից:

2016 թ. ԵՀՕ-ը նախատեսվում է անցկացնել յուլիսի 26-31-ը: Կրակովում կազմակերպելը խորհրդանշական է. ազգութեամբ լեհ սուրբ  Յովհաննէս Պօղոս Բ. քահանայապետը, ով տուեց մեկնարկն այդ միջոցառման, նախքան քահանայապետ ընտրուելը, Կրակովի արքեպիսկոպոսն էր: Կրակովում է գտնուում նաեւ սուրբ Յովհաննէս Պօղոս Բ.ի կենտրոնը, որը սրբավայր է դարձել, հիմնուել է 2006 թ.:

Ինչպէս նախատեսուած է, 2016 թ. ուխտագնացութեանը կը մասնակցեն աւելի մեծ թիւով հայ երիտասարդներ: Այս անգամ ուխտագանցութեան նախապատրաստական աշխատանքների վերաբերեալ Լեհաստանում 2015 թ. յունուարի վերջին կազմակերպուած ժողովներին մասնակցելու է հրավիրուել նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. հայր  Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը: Սրբազան Հայրը Radio Vatican-ի հայկական բաժնի լրագրողի հետ իր հարցազրույցում  հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներին, որոնք տեղի են ունեցել Լոմժա քաղաքում, մասնակցել են Բելոռուսիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Հայաստանի (երկու երիտասարդ՝ Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանից) եւ շատ այլ երկների երիտասարդներ: Ինչպէ՞ս լաւագոյնս կազմակերպել 2016 հանդիպումը. սա է աշխատանքային հիմնական խնդիրը: Սրբազանը յայտնել է, որ նախապէս մտածում էր 2016 թ. ԵՀՕ-ին մասնակցելու համար Լեհաստան ուղարկել մօտ 100 երիտասարդ, բայց օրերս ուրախութեամբ տեղեկացել է, որ Լեհաստանը Հայաստանից կարող է ընդունել մինչեւ  700 երիտասարդ: «Հայաստանի եղբայրակից սրբազանների հետ հաղորդակցութեան մէջ մտնելուց  յետոյ որոշեցինք, որ ոչ միայն հայ կաթողիկէ, այլեւ հայ առաքելական երիտասարդութիւնն էլ միասնաբար մասնակցեն այդ համաշխարհային օրուան». ասել է Սրբազան Հայրը: Մինչ օրս հայ կաթողիկէ եւ առաքելական երիտասարդները մասնակցել են՝ ներկայացուած լինելով առանձին համայնքներից, բայց  Հայ Եկեղեցու ինքնութեան ամբողջական ներկայութիւն, մեծաթիւ միասնական մասնակցութիւն չի եղել,  շեշտել է Սրբազանը:

 

 

 

 


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ