Constantinople (Turkey)
Պատմական

Պոլսոյ Աւագ Թեմը Հիմնուած է 1830ին՝ Ամենապատիւ եւ գերեր ջ. Տ.Տ. գրիգոր - Պետրոս Զ. Ճերանեան Կաթողիկոսի օրով:
Թեմին Ա. Առաջնորդը եղած է Արհի. Անտոն Արք. Նուրիճեան:

Թեմը, նախ հաստատուած է որպէս նախագահական Արքեպիսկոպոսական Աթոռ 1830 - 1866:
Յետագային եղած է Կաթողիկոսական - Պատրիարքական Աթոռ Տանն Կիլիկիոյ 1866 - 1928:
Հուսկ՝ Պատրիարքարանի փոխադրութեամբ Պէրութ, Լիբանան, 1928էն սկսեալ վերածուած է Արքեպիսկոպոսական Աթոռի:

Արհի. Անտոն Արք. նուրիճեան, 1830 - 1838
Արհի. Պօղոս Արք. Մարուշեան, 1838 - 1846
Արհի. Անտոն Արք. Հասուն, 1846 - 1866
Ամեն. Անտոն - Պետրոս Թ. Հսուն, 1866 - 1880
Ամեն. Ստեփանոս - Պետրոս Ժ. Ազարեան, 1881 - 1899
Ամեն. Պօղոս - Պետրոս ԺԱ. Էմմանուէլեան, 1881 - 1899
Ամեն. Պօղոս - Պետրոս ԺԲ. Սապպաղեան ,1905 - 1910
Ամեն. Պօղոս - Պետրոս Ժ. Թերզեան, 1910 - 1928
Արհի. Յովսէփ Արք Ռոքոսեան, 1928 - 1930
Արհի. Վահան Արք. Քչուրեան, 1930 - 1936
Արհի. Պօղոս Արք. Քիրէճեան, 1936 - 1965
Արհի. Յովհաննէս Արք. Չոլաքեան, 1967


Ներկայիս՝ Թեմիս անդամներուն Թիւն է մօտաւորապէս երեք հազար - 3000 - Հոգի: Ջախջակրի մեծամասնութիւն կը բնակի Պոլիս:
Ունինք նաեւ Մայրաքաղաք Անգարայի մէջ վաթսուն ընտանիքնեէ բաղկացեալ փոքրիկ Համայնք մը:

Պոլսոյ մէջ ունինք չորս ժողովրդապետութիւն կամ աւելի ճիշդ չորս ժողովրդապետական եկեղեցի.-
        ա.Աթոռանիստ Ս. Աստուածածին եկեղեցի: Պատասխանատունն է՝ Արհի. Յովհաննէս Արք. Չոլաքեան
        բ.Սամաթիոյ Անարատ Յղութեան եկեղեղեցի: ժողովրդապետն է՝ եր. Աբրահամ Վ. Ֆըրաթեան:
        գ.ատըգիւղի - քաղկեդոնի - Ս. Լեւոն եկեղեցի: ժողովրդապետն է՝ եր. ասբար Վ. Պէյլէրեան:
        դ.Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցի, ի պէյօղլու: Օգնական ժողովրդապետն է՝ Արժ. Տ. Հայկարամ քհնյ. Չէքիչեան

          Թեմը ունի, Մէկը միւսէն գեղեցիկ 13 եկեղեցիներ, որոնցմէ 12 հատը՝ Պոլիս, իսկ մէկ հատը՝ Մարտին:
          Կարգ մը եկեղեցիներ կը սպասարկուին ամէն կիրակի, իսկ ուրիշներ միայն ամառուան եղանակին, անոնք գտնուելով
          ամառանոցի վայրեր: եկեդեցիներէն ոմանք կը սպասարկուին շաբթուան լուռ օրերուն:
          Մեր բոլոր եկեղեցիները բաց են: Անոնք ունին իրենց այցելու եւ պատասխանատու քահանաները:
          Յաջորդ Էջին մէջ կը գտնէք մեր 13 եկեղեցիններու անունները, անոնց հասցէները եւ հեռաձայնի թիւերը:

Թեմէս ներս կը գործեն երկու Միութիւններ.-
          ա.Երիտասարդական Միութիւն մը բաղկանայ 30 - 40 երկսեռ երիտասարդներէ: Անոնք ունին հոգեւոր, ընկերային,
             բարեսիրական եւ քիչ անքամ թատերական գործունէութիւն:
         բ.Տիկնանց Միութիւն մը: Ան առաւելապէս օգտակար կը հանդիսանայ մեր Հիւանդանոցին: Անոր գործունէութիւնը
             կը տարածուի թեմէս ներս ուր որ անկ է:

Չորս Դպրոցներ կը գործեն մեր թեմէն ներս.-
        ա. Բանկալթիի Մխիթարեան Լիկէոնը - Վիեն. Միաբանութեան: Ունի Մանկապարտեզի, նախակրթարանի,
            Միջնակարգի, Լիկէոնն Բաժինները: Վարժարանը երկսեռ է: Ունի 360 աշակերտներ:
        բ. Պոմուդիի Վեն. Մխիթարեան նախակրդարանը: Ունի 52 աշակերտներ:
        գ. Սամաթիոյ Անարատ Յղութեան նախակրթարանը: Ունի 92 աշակերտներ:
        դ. Բանկալթիի Անարատ Յղութեան նախակրդարանը: Ունի 40 աշակերտներ:

Թեմս ունի երկու երգչախումբ որ առաւելապէս եկեղեցական բնոյթ ունին: Երկուքն ալ երկսեռ են.-
        ա. Թեմական երգչախումբ,
        բ. Ոսկեբերան երգչախումբ:
           Այս վերջին կը բաղկանայ առաւելապէս երիտասարդ տարրերէ:

Թեմէս ներս ունինք հետեւեալ բարեսիրական հաստատութիւնները.-
        ա. Սուրբ Յակոբ Հիւանդանոցը,
        բ. Սուրբ Յակոբ Հանգստեան Տունը,
        գ. Սուրբ Յակոբ բարեգործական Մարմինը,
        դ. Սուրբ Յակոբ Դարմանատունը որ օժտոււած է արդիական սաարքաւորումներով եւ բոլոր ճիւղաւորումներով:


Photo Galerie

Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ