Երեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2013 - ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանի Սուրբ Ծննդեան շնորհաւորագիրը

Պէյրութ

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեան, Սուրբ Ծննդեան տօնին առիթով, հետեւեալ շնորհաւորագիրը յղած է ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ:

ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԷ
ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍ ԺԹ.
 
Ամենապատի՛վ և Գերերջանի՛կ Տեր, 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք հղում Ձեզ:
Մաղթում ենք, որ Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մարդասեր առաքելության խորհուրդները` սիրո ու խաղաղության պատգամները, նորովի հարստացնեն մեր կյանքը, որ Մեր Տիրոջ ավետաբեր աղավնին խաղաղություն պարգևի Հայոց աշխարհին:
Ցանկանում ենք, որ բազմապատկվեն նաև Ձեր ղեկավարած կառույցի ջանքերը՝ իրենց նպաստը բերելով հայապահպանության գործին, և նոր ուղիներ բացեն Հայաստան-Սփյուռք գործակցության ուղեծրում:
Թող 2014 թվականը Ձեզ պարգևի առողջություն, հոգու խաղաղություն և թող նույնքան նվիրումով ու սիրով շարունակվի Ձեր հայրենանվեր գործունեությունը:
Թող Երկնային Տերը զորավիգ լինի և բազմապատկի Ձեր ուժերը` հանուն Հայրենիքի և ի բարօրություն աշխարհասփյուռ հայության:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ`
 




ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ     


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ