ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ
ՏԷՐ ՆԵՐՍԷՍ ՊԵՏՐՈՍ ԺԹ.
Գերերջանիկ Տեր,
Խորը վշտով և ցավով տեղեկացանք Մխիթարյան միաբանության անդամ, Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ եկեղեցու Բեյրութի պատրիարքական թեմի նախկին ընդհանուր փոխանորդ Հայր Վարդան եպս. Աշգարյանի մահվան մասին:
Գերապայծառ Հոր վախճանը մեծ կորուստ է հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու համար:
Հայրենասեր և աստվածավախ հայորդին իր հավատով արդարության առաջամարտիկներից էր և հայության գաղափարների նվիրական ջահակիրներից, ով ապրեց և արարեց ի զորություն Հայ Եկեղեցու և ի ամրապնդումն հայ հավատավոր համայնքի:
Գերապայծառ Աշգարյանը գրեթե իր ամբողջ կյանքի ընթացքում ծառայեց Բեյրութի հայ համայնքի հոգևոր, կրթական, մշակութային, մամուլի և հրատարակչության ասպարեզներում: Կյանքը շարունակական առաքելություն է, և այդ դժվարին առաքելության մեջ Գերապայծառ Հայրը մնաց հավատարիմ իր կոչմանը, հետևեց Քրիստոսի ուսմունքին: Անգնահատելի է նրա վաստակը հայապահպանության և Հայ Կաթողիկէ եկեղեցու դիրքերի ամրապնդման գործում, հայագիտության բնագավառում : Մխիթարվենք այն գիտակցությամբ, որ Գերապայծառ Հոր հոգին տեղ կգտնի դրախտի հավերժության մէջ:
Խորապես ցավակցում եմ Ձեզ, Հայր Վարդան եպս. Աշգարյանի բոլոր հարազատներին, մերձավորներին:
ՑԱՎՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ