Շաբաթ, 2 Փետրուար 2013 - Թէյրուզեան եպիսկոպոսը՝ Փարիզի Սուրբ Խաչ թեմի առաջնորդ

Պէյրութ

Այսօր շաբաթ 2 փետրուար 2013 կէսօրուան ժամը 12-ին Սուրբ Աթոռը յայտնեց թէ Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետը անուանեց արհի. հայր Յովհաննէս եպս. Թէյրուզեանը, որպէս Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ թեմին առաջնորդ։

Արհիապատիւ Հօր Կենսագրականը՝

Արհիապատիւ հայր Յովհաննէս եպս. Թէյրուզեան ծնած է Հալէպ՝ 6 մայիս 1941-ին։ Զմմառու պատրիարքական միաբանութեան փոքր նորընծայարան մտած է՝ 9 հոկտեմբեր 1953-ին։
1960-ի հոկտեմբերին, ղրկուած է Հռոմի Լեւոնեան քահանայապետական հայ վարժարան, ուր յաճախած է Գրիգորեան համալսարանը եւ տիրացած է իմաստասիրութեան եւ աստուածաբանութեան մասնագիտական վկայականներուն։ 
24 Դեկտեմբեր 1965-ին, քահանայ ձեռնադրուած է ձեռամբ երջանկայիշատակ Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեան կաթողիկոս պատրիարքին։
1968-ին, Պատրիարքական թեմին մէջ ստանձնած է նոր հաստատուած ծովեզերեայ ժողովրդապետութեան հոգ հոգւոցը։ Ապա փոխ-տնօրէնի պաշտօնը կը վարէ Մեսրոպեան վարժարանին մէջ. միեւնոյն ատեն Զմմառու վանքին մէջ ներքին մատակարարի եւ վարչական պաշտօնները կը ստանձնէ։
1979-ին, Թէյրուզեան գերապայծառը յաջողութեամբ կ’աւարտէ Ընկերային Ծառայութեան մասնագիտութիւնը, Պէյրութի Սուրբ Յովսէփ համալսարանին մէջ։ Ան բարձր ուսման վկայական (Maitrise) կը ստանայ նոյն ճիւղին մէջ, հանդիսանալով Ընկերային Ծառայութեան մասնագիտութեան մէջ Լիբանանի առաջին վկայեալը։
1978-էն 1981, Պուրճ Համմուտի Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ փոխ-ժողովրդապետ է։ Ապա կ'անցնի մէկ տարի Վենեզուելլա, ուր կը հոգայ տեղւոյն նոր ժողովրդապետութեան պէտքերը։
1982 հոկտեմբերէն մինչեւ օգոստոս 1984, Զմմառու պատրիարքական միաբանութեան նորընծայարանին փոխ վերակացու եւ վարչական կը նշանակուի։
1984-էն մինչեւ 1992, Պուրճ Համմուտի Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետ կ'անուանէ զինք երջանկայիշատակ Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան կաթողիկոս պատրիարքը։ 
1992-էն 1998, վերակացու է Զմմառու միաբանութեան ընծայարանին եւ փոխ-մեծաւոր Զմմառու վանքին։
1998-էն 2001, կ’ըլլայ փոխ-մեծաւոր եւ ընդհանուր մատակարար Զմմառու պատրիարքական միաբանութեան։
25 մարտ 2001-ին, եպիսկոպոս կը ձեռնադրուի եւ կը ստանձնէ Պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոսի պաշտօնը մինչեւ օրս։ Ան նաեւ պատրիարքութեան Եպիսկոպոսաց Սիւնհոդոսին ընդհանուր քարտուղար եւ ատեանի անդամ է։ Ան նախագահն է նաեւ Քրիստոնէականի պատրիարքական յանձնախումբին։  Կը հոգայ պատրիարքական թեմին “Աւետաբեր” շաբաթաթերթի հրատարակութիւնը։
 

Il Santo Padre ha accettato la rinuncia al governo pastorale dell’Eparchia Sainte-Croix-de-Paris degli Armeni (Francia), presentata da S.E. Mons. Grégoire Ghabroyan, in conformità al can. 210 §§ 1-2 del CCEO. Il Papa ha nominato Vescovo dell’Eparchia Sainte-Croix-de-Paris degli Armeni (Francia) S.E. Mons. Jean Teyrouz, finora Vescovo della Curia Patriarcale, trasferendolo dalla sede titolare di Melitene degli Armeni. S.E. Mons. Jean Teyrouz è nato ad Aleppo (Siria) il 6 maggio 1941. Entrato nell'Istituto Patriarcale di Bzommar in Libano, è stato in seguito inviato a Roma e, quale alunno del Pontificio Armeno, ha frequentato il corso istituzionale di filosofia e teologia alla Pontificia Università Gregoriana. Ha ricevuto l'ordinazione sacerdotale il 24 dicembre 1965. Sempre in Libano ha svolto l’incarico di economo, vice rettore e rettore del seminario minore nell’Istituto di appartenenza; il servizio pastorale in diverse parrocchie; l’insegnamento e la direzione di alcune scuole; l’assistenza spirituale di associazioni giovanili, in particolare del movimento "scout". Dal 1976 al 1979 si è specializzato in sociologia, conseguendo il "Master" all'Università di San Giuseppe a Beirut. Eletto Vescovo titolare di Melitene degli Armeni ed Ausiliare per l'Eparchia Patriarcale di Beirut il 27 settembre 2000, ha ricevuto la consacrazione episcopale il 25 marzo 2001. Dal 2007 ha ricoperto l’ufficio di Vescovo della Curia Patriarcale di Cilicia degli Armeni.

http://www.news.va/it/news/udienze-e-nomine-3

http://www.zenit.org/article-33351?l=french

http://www.riposte-catholique.fr/riposte-catholique-blog/breves/mgr-jean-teyrouz-eveque-pour-les-armeniens-catholiques-de-france

http://www.eglise.catholique.fr/conference-des-eveques-de-france/nominations/mgr-teyrouz-nomme-eveque-de-l-eparchie-de-sainte-croix-de-paris-15776.html


Առօրեայ Աւետարանը
Այբ Էջ | Բովանդակութիւն | Հասցէարան | Օգտակար Կապեր | Նամականի
Ներքին Պրպտում՝  Armenian Keyboard
Կարդացէ՛ք այս էջը հետեւեալ լեզուներով.-    
Վերարտադրութեան ամէն իրաւունք վերապահուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ